Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ
17.04.2018 | 18:02

Հատուկ նիստում Աժ-ն 76 կողմ, 17 ձայներով ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ: Դեմ են քվեարկել` «Ելք» խմբակցություն` Արամ Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Արտակ Զեյնալյան, Մանե Թանդիլյան, Գևորգ Գորգիսյան, «Ծառուկյան» դաշինք` Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան, Արարատ Զուրաբյան, Լուիզա Սարգսյան, Վահե Էնֆիաջյան, Մարինա Մարգարյան, Շաքե Իսայան, Տատյանա Միքայելյան, Գևորգ Պետրոսյան, Հակոբ Նազարյան, Նորա Առուստամյան, Վարդևան Գրիգորյան:


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Սերժ Սարգսյանը նշանակվեց վարչապետ։

Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ